1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Լույսի մոլորակ» ծնողի և մանկան կրթական փառատոնը կանցկացվի Արցախում

«Լույսի մոլորակ» ծնողի և մանկան կրթական փառատոնը կանցկացվի Արցախում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում հուլիսի 13-ին, ժամը 14։00-21։00-ը կիրականացվի «Լույսի մոլորակ» ծնողի և մանկան կրթական փառատոնը, որն անց է կացվում «Իմ Քայլը» հիմնադրամի հովանու ներքո, ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համագործակցությամբ, ԱՀ Առողջապահության և ԱՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունների մասնակցությամբ։ Կազմակերպիչ՝ CREO Project Solutions։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, բացման հանդիսավոր արարողությունից հետո, որը տեղի կունենա 14։00-ին, «Լույսի մոլորակ»-ը երեխաների և ծնողների առջև կբացի իր դռները՝ ներկայացնելով ամենաբազմազան կրթական միջոցառումների շարք։ Մասնակիցներին ողջույնի խոսքով կդիմեն «Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն Հովհաննես Ղազարյանը, ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, ԱՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը։

Լայնամասշտաբ այս նախագիծը սոցիալական ամենատարբեր խավերի ծնողների և մանուկների համար հավասար հնարավորություններ կստեղծի ստանալու կարևոր տեղեկատվություն և մասը կազմելու զարգացնող միջոցառումներին, ինչպես նաև կաջակցի հատուկ խնդիրներով երեխաների և նրանց ընտանիքների ինտեգրմանը հասարակությանը:

Այսպիսով, մինչ երեխաները զբաղված կլինեն իրենց համար նախատեսված բաց դասերով, ծնողները կկարողանան ինտերակտիվ դասախոսությունների ընթացքում մասնագետների հետ անմիջական շփման շնորհիվ ստանալ իրենց հուզող ամենատարբեր հարցերի պատասխանները․

15:00-16:00 - Կրծքով կերակրման անհրաժեշտությունն ու հաճելի կողմերը - Նունե Մելքումյան, «Արևիկ» ԲՄ տեղամասային մանկաբույժ

16:00-17:00 - Երեխայի զարգացում և հատուկ կարիքների բացահայտում. աուտիզմը դասավճիռ չէ - Անահիտ Լալայան, «Արևիկ» ԲՄ հոգեբան-հոգեթերապևտ, ՌԲՏԱ  ակադեմիկոս

17:00-18:00 - Առողջ ընտանիքի գրավականը. հղիություն, ծննդաբերություն և հետծննդաբերական շրջան - Էդուարդ Ղահրամանյան, Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»

18:00-19:00 - Նորածնային խնամք - Հովհաննես Ղազարյան, Սլավմեդ ԲԿ-ի նորածնային ծառայության ղեկավար, Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ

19:00-20:00 - Ինտերնետ անվտանգություն    

Ակտիվ գոտի՝

  • Հեքիաթի անկյուն Զանգակ գրատան կողմից (գրքերի ընթերցում դերասանուհիներ Թամարա Պետրոսյանի, Լուիզա Ներսիսյանի և Արուս Տիգրանյանի հետ)
  • Տիեզերական ճանապարհորդություն Երկնակամար Պլանետարիումի հետ / շարժական պլանետարում
  • Արվեստի անկյուն Նարեկացի արվեստի միության հետ՝ կավագործություն, գորգագործություն
  • Զարմանահրաշ շրջակա աշխարհ Փոքրիկ Էյնշտեյնի հետ
  • Ֆիզիկա, մանրադիտակներով փորձեր և ավելին ԱՅԲ դպրոցի հետ
  • Ռոբոտաշինություն Mind Center-ի հետ
  • Մասնագիտությունների մանկական քաղաք CITYZEN-ից
  • Զվարճանքների անկյուն Մեգա Թոյսից
  • Ֆոտոանկյուն Տերյան մշակութային կենտրոնից՝ հայկական ավանդական տարազներով լուսանկարվելու անկյուն
  • Մենթալ թվաբանություն IQ Կենտրոնի հետ
  • Ազգագրական պարի բաց դաս Թամար Սարգսյանի մատուցմամբ (17:00-18:00)
  • Կարատեի բաց դաս Շուշիի մանկապատանեկան մարզադպրոցի ներկայացմամբ (18:00-19:00)
  • «Հենզելն ու Գրետելը» մանկական թատերական ներկայացում Երևանի խամաճիկների պետական թատրոնի կողմից (19:00-20:00)
  • Անահիտ հայկական անիմացիոն մուլտֆիլմի դիտում (20:00-21:00)
  • Ինչպես նաև ժապավենագործության (14:30-16:00), նկարչության (սկսած 14։00-ից), կոլաժի (16:00-18:00) բաց դասեր և շատ ավելին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]