Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Հուլիս

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է հայանպաստ օրենսդրական նախաձեռնություն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է հայանպաստ օրենսդրական 
նախաձեռնություն

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հաստատել է կոնգրեսական Բրեդ Շերմանի ներկայացրած օրենսդրական փոփոխության նախաձեռնությունը, որով ԱՄՆ-ին արգելվում է Ադրբեջանին տրամադրել այնպիսի ռազմական միջոցներ, որոնք կարող են օգտագործվել Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից մեկնած քաղաքացիական օդանավերը խոցելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ամերիկայի ձայն»-ը,  օրենսդրական այս նախաձեռնությանը կողմ են քվեարկել 234 կոնգրեսկանններ, դեմ՝ 195: Նախաձեռնության աջակիցներն են կոնգրեսականներ Ֆրենք Փալոնը, Ջեքի Սփիերը և Ադամ Շիֆը: Փոփոխությունը վերաբերում է 2020 թվականի ֆիսկալ տարվա Ազգային պաշտպանության ակտին (Fiscal Year 2020 National Defense Authorization Act):

Ամերիկահայ կառույցները ողջունել են օրենսդրական փոփոխության ընդունումը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ