Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հուլիս

ԱՄՆ-ը տրամադրված Է ՉԺՀ-ի դեմ պատժամիջոցների հնարավորությանն իրանական նավթի ներմուծման պատճառով


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները համաձայնության են եկել այն հարցում, որ հունիսին Չինաստանի կողմից ավելի քան 1 միլիոն բարել նավթի ներմուծումն Իրանից Թեհրանի դեմ ամերիկյան նավթային պատժամիջոցների խախտում Է, սակայն առայժմ մտածում են, թե ինչ պատասխան կարող Է տալ Վաշինգտոնը:

Ինչպես հուլիսի 11-ին հաղորդել Է Politico թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ, Միացյալ Նահանգների վարչակազմում «ճուռակներն» ակտիվորեն կոչ են անում պատժամիջոցներ սահմանելու Չինաստանի ընկերությունների դեմ, որոնք իրանական նավթ են ձեռք բերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակության տեղեկություներով՝ ԱՄՆ-ի կառավարությունում վախենում են, որ Չինաստանի գործողությունները կարող են խախտել Վաշինգտոնի դիրքորոշումը, որը պնդում Է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների ամերիկյան քաղաքականությունը գործում Է: Դրա հետ մեկտեղ այդ հարցում Չինաստանի վրա ճնշման ուժեղացում են պահանջում ամերիկացի օրենսդիրները հանրապետականների թվից: Միեւնույն ժամանակ նման սահմանափակումների ընդունումը կարող Է բարդացնել առանց այն Էլ ոչ հասարակ առեւտրական բանակցությունների ընթացքը երկու երկրների միջեւ, նշում Է թերթը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ