Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն». Նույնիսկ մեկ զոհ քիչ ունենալու համար արժե բալային համակարգ ներդնել

«Հայաստանի Հանրապետություն». Նույնիսկ մեկ զոհ քիչ ունենալու համար արժե 
բալային համակարգ ներդնել

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Վերջերս տեղի ունեցած ողբերգական ելքով ավտովթարներն առիթ հանդիսացան մեկ անգամ եւս բարձրաձայնելու ոլորտում առկա խնդիրներն ու անդրադառնալու ճանապարհատրանսպորտային պատահարների մտահոգիչ վիճակագրության պատճառներին։ Ոստիկանության կողմից մշակվել է օրինագիծ, ըստ որի առաջարկվում է պարբերաբար խախտումներ անող կարգազանց վարորդներին ընդհանրապես զրկել վարորդական իրավունքից։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանի դիտարկմամբ, նման մոտեցումն արդարացված է եւ պահանջված։ «Տարբեր խախտումների դեպքում՝ կախված վտանգավորության աստիճանից տարբեր բալային տուգանքներ են գործելու, օրինակ՝ խմածության դեպքում վարորդը միանգամից զրկվելու է 9 բալից»,- ասում է նա։ Ղեկին խմած նստելու հետեւանքով վարորդը կզրկվի նաեւ մեկ տարի մեքենա վարելու իրավունքից։ Նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բալային համակարգի ներդումից որոշակի ժամանակ անց (օրինակ՝ կես տարի), մենք կունենանք առնվազն 20-30 տոկոս զոհերի թվի նվազում։ «Նույնիսկ մեկ զոհ քիչ ունենալու համար արժե նման համակարգ ներդնել»,- հավելել է պատգամավորը»։

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]