Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հուլիս

«Բանանց»-ը պարտվեց Եվրոպայի լիգայի առաջին խաղում


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Բանանց»-ն արտագնա խաղում մրցեց սերբական «Չուկարիչի»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին կեսում գնդակին հիմնական ում տիրում էր սերբական թիմը և ակնհայտ առավելություն ուներ: «Չուկարիչի»-ի ֆուտբոլիստներն էին հիմնականում գրոհում, սակայն լավ խաղով աչքի էր ընկնում «Բանանց»-ի դարպասապահ Արամ Հայրապետյանը: Բայց առաջին կեսի 43-րդ րոպեին Տեդիչը բացեց հաշիվը: Սերբական թիմն իր առավելությունը գոլի վերածեց նաև երկրորդ կեսի 80-րդ և 90-րդ րոպեներին: Հաջորդաբար աչքի ընկան Կովաչը և նույն Տեդիչը: Ի վերջո «Բանանց»-ը պարտվեց 3:0 հաշվով:

Այս թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 16-ին Երևանում:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ