Ամեն ինչ կվերջանա երկրորդ խաղի մրցավարի սուլիչից հետո. Աբրահամ Խաշմանյան
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի կարծիքով Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի «Մակեդոնիա»-ի դեմ հաղթանակը դեռևս որոշիչ չէ:
«Մենք պատրաստ էին և գիտեինք, որ բարդ հանդիպում է սպասվում: Կարող էինք առավել լավ հաշվով հաղթել: Անփույթ խաղի արդյունքում ոչ պարտադիր գոլ բաց թողեցին: Մրցակիցն իր խաղով չկարողացավ իր գոլը ստեղծել: Մենք դեռ կվերլուծենք մեր սխալները: Ունակ էինք էլի գոլեր խփել, բայց հարձակման գծում շտապողականություն կար: Մենք առավել ուժեղ կազմ կունենանք ապագայի համար: Ամեն ինչ դեռ առջևում և ամեն ինչ կվերջանա երկրորդ խաղի մրցավարի սուլիչից հետո»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ շեշտեց Խաշմանյանը:
Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Ալաշկերտ»-ը հյուրընկալեց և 3:1 հաշվով հաղթեց հյուսիս մակեդոնական «Մակեդոնիա»-ին: Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում