Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հուլիս

Ամեն ինչ կվերջանա երկրորդ խաղի մրցավարի սուլիչից հետո. Աբրահամ Խաշմանյան


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի կարծիքով Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի «Մակեդոնիա»-ի դեմ հաղթանակը դեռևս որոշիչ չէ:

«Մենք պատրաստ էին և գիտեինք, որ բարդ հանդիպում է սպասվում: Կարող էինք առավել լավ հաշվով հաղթել: Անփույթ խաղի արդյունքում ոչ պարտադիր գոլ բաց թողեցին: Մրցակիցն իր խաղով չկարողացավ իր գոլը ստեղծել: Մենք դեռ կվերլուծենք մեր սխալները: Ունակ էինք էլի գոլեր խփել, բայց հարձակման գծում շտապողականություն կար: Մենք առավել ուժեղ կազմ կունենանք ապագայի  համար: Ամեն ինչ դեռ առջևում և ամեն ինչ կվերջանա երկրորդ խաղի մրցավարի սուլիչից հետո»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ շեշտեց Խաշմանյանը:

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Ալաշկերտ»-ը հյուրընկալեց և 3:1 հաշվով հաղթեց հյուսիս մակեդոնական «Մակեդոնիա»-ին: Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ