Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հուլիս

«Մակեդոնիա»-ի գլխավոր մարզիչը զարմացած է իր ֆուտբոլիստների վատ խաղից


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիս մակեդոնական «Մակեդոնիա»-ի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տանևսկին զարմացած է Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ»-ի դեմ հանդիպման ժամանակ իր ֆուտբոլիստների վատ խաղից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ Տանևսկին շեշտեց, որ բավարարված չէ արդյունքով և թիմին պակասեց փորձ: Մակեդոնական թիմը ձգտելու է պատասխան խաղում առավել հաջող գործելու: ««Ալաշկերտ»-ի խաղը մեզ համար անակնկալ չէր, քանի որ հայկական թիմը խաղում է իր ձևով: Ես ավելի շատ զարմացած եմ իմ թիմի ֆուտբոլիստների սխալներից»,-ասաց մասնագետը:

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Ալաշկերտ»-ը հյուրընկալեց և 3:1 հաշվով հաղթեց հյուսիս մակեդոնական «Մակեդոնիա»-ին: Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ