Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Ապրիլ

Պուտինը և Զելենսկին առաջին հեռախոսազրույցում քննարկել են իրավիճակն Ուկրաինայի հարավ-արևելքում

Պուտինը և Զելենսկին առաջին հեռախոսազրույցում քննարկել են իրավիճակն 
Ուկրաինայի հարավ-արևելքում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հեռախոսազրույցը կայացել է ուկրաինական կողմի նախաձեռնությամբ:

«Կողմերը քննարկել են Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակի կարգավորումն ու երկու կողմերի անձանց վերադարձի ուղղությամբ համատեղ աշխատանքը: Պայմանավորվել են փորձագետների մակարդակով շարունակել աշխատանքները; Ինչպես նաև՝ կողմերը քննարկել են նորմանդական ձևաչափով շփումների շարունակման հնարավորությունը»,- հայտնել է Պեսկովը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ