1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սիմոնա Հալեպը դուրս եկավ Ուիմբլդոնի եզրափակիչ

Սիմոնա Հալեպը դուրս եկավ Ուիմբլդոնի  եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինուհի Սիմոնա Հալեպը դուրս եկավ Ուիմբլդոնի  եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կանանց մենախաղի կիսաեզրափակչում  Հալեպը մրցեց Ուկրաինայից Էլինա Սվիտոլինայի հետ: 1 ժամ 12 րոպե ձգված մրցախաղում ռումինուհին հաղթեց երկու սեթերում՝ 6:1, 6:1 հաշվով: Հալեպն իր կարիերայի մեջ առաջին անգամ դուրս եկավ Ուիմբլդոնի եզրափակիչ:

Ուիմբլդոնը «Մեծ սաղավարտ»-ի տարվա 4 մրցաշարերից մեկն է (նաև Ավստրալիայի բաց առաջնություն, Ֆրանսիայի բաց առաջնություն, ԱՄՆ-ի բաց առաջնություն): Այն ամենահին և ամենահեղինակավորն է թենիսի աշխարհում: Մրցաշարն անցկացվում է 1877 թվականից ի վեր և միակն է խոտածածկի վրա: Արդեն 133-րդ անգամ անցկացվող Ուիմբլդոնի մրցանակային ֆոնդը կազմում է 34 միլիոն ֆունտ սթերլինգ: Ուիմբլդոնում ամենաշատը հաղթել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը (8 անգամ): Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը սերբ Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանց մրցաշարում`Անժելիկա Քերբերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]