Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը հորդորում է բացառել ճանապարհահատվածների հիմնանորոգման  ծրագրերի համընկնումը

Նիկոլ Փաշինյանը հորդորում է բացառել ճանապարհահատվածների հիմնանորոգման  
ծրագրերի համընկնումը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը փոփոխություններ կատարեց իր նախկին որոշումներից մեկում, որոնք պայմանավորված են պետական բյուջեով իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում ևս 3 ճանապարհահատվածների նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայությամբ: 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ անհրաժեշտություն է առաջացել կատարել վերաբաշխում` 861 մլն 335.8 հազար դրամի չափով, որից 860 մլն  435.8 հազար դրամը շինարարական, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների համար, իսկ 900 հազար դրամը` նախագծային աշխատանքների պատվիրման համար:

Ընդհանուր առմամբ, կհիմնանորոգվի 22.7 կմ ավտոճանապարհ: Հաշվի առնելով ժամանակի սղությունը և շինարարական աշխատանքների սեզոնային բնույթը՝ առաջարկվում է 841 մլն 069.0 հազար դրամի շինարարական աշխատանքների համար գնման ձև սահմանել հրատապ բաց մրցույթը, 8 մլն 100 հազար դրամի տեխնիկական հսկողության ծառայությունների համար՝ հրատապ բաց մրցույթը, 4 մլն 158.8 հազար դրամ հեղինակային հսկողության ծառայությունների համար՝ մեկ անձից գնում կատարելու ընթացակարգը, 900 հազար դրամի նախագծային աշխատանքների համար գնման ձև սահմանել գնանշման հարցման ընթացակարգը, իսկ 7 մլն 081.0 հազար դրամի շինարարական աշխատանքների և 27.0 հազար դրամի տեխնիկական հսկողության ծառայության համար գնման ձև սահմանել մեկ անձից գնում կատարելու ընթացակարգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ճանապարհահատվածների հիմնանորոգման առումով ծրագրերի համընկնում պետք է չլինի, և մասնավորապես, խոսքը վերաբերում է Հյուսիս-հարավ ծրագրին: «Իմ մտավախությունը հետևյալն է՝ մենք համոզվա՞ծ ենք, որ «Հյուսիս-հարավ»-ի համատեքստում անարդյունավետ ծախս չենք անում: Եթե մենք հիմա նորոգենք այդ ճանապարհը, պետք է վստահ լինենք, որ մինչև շահագործման ժամկետը լիարժեք կօգտագործվի: Սա կարևոր է արձանագրել: Կարծում եմ՝ արժե բարձրաձայնել, թե այս որոշումն ինչին է վերաբերում՝ Երևան-Գյումրի-Վրաստանի սահման, Եղվարդի տրանսպորտային հանգույց, Գյումրի-Կապս-Ամասիա հատված, Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր համայնքի 1.3 կմ երկարությամբ ճանապարհ, Սևանի թերակղզի տանող ճանապարհ, Աղբյուրակ ավտոճանապարհի առանձին հատվածների հողային պաստառի և ջրահեռացման համակարգի վերականգնում և այլն», - նշեց կառավարության ղեկավարը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]