Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռեժիսոր Սոնա Սիմոնյանը «Մեծ սպասելիքներ»-ով բացահայտում է Գյումրու երիտասարդներին մտահոգող հարցեր

Ռեժիսոր Սոնա Սիմոնյանը «Մեծ սպասելիքներ»-ով բացահայտում է Գյումրու 
երիտասարդներին մտահոգող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍԵրիտասարդ ու խոստումնալից ռեժիսոր Սոնա Սիմոնյանը Ֆրանսիայի, Հայաստանի, Վրաստանի համատեղ արտադրության ֆիլմ է նկարահանել ու այն ներկայացնում է միջազգային կինոփառատոններում` տարբեր խնդիրների վրա գրավելով հանրության ուշադրությունը: Ֆիլմն ընդգրկվել է «Ոսկե ծիրան»-ի «Տարածաշրջանային համայնապատկեր» ծրագրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սիմոնյանի «Մեծ սպասելիքներ» կինոնկարը ռեժիսորի անձնական պատմությունն է, որի միջոցով նա անդրադառնում է նաև 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժին:

«Ֆիլմն իմ սերնդակիցների մասին է, մարդկանց, որոնք ծնվել են  Գյումրիում 1988 թվականի երկրաշարժից հետո, բայց  բախվում են ինչ-որ խնդիրների, որոնք երկրաշարժի հետևանք են: Ես տասը տարի առաջ եկել եմ Երևան և չեմ պատրաստվում վերադառնալ Գյումրի: Ֆիլմում պատմել եմ, որ իմ երկու ընկերներից մեկը նույնպես ցանկանում է հետևել իմ օրինակին, բայց չունի այդ հնարավորությունը: Կինոնկարը դիտելուց հետո ձեզ համար պարզ կդառնա, թե ինչուԱյնուամենայնիվ, ասվում է, որ հնարավոր է երջանկություն, ներդաշնակություն գտնել Գյումրիում ու շարունակել ապրել այնտեղ»,- հուլիսի 11-ին լրագրողների հետ զրույցում ասաց Սոնա Սիմոնյանը:

Նա առանձնակի շեշտադրում է կատարել ընտանիքի վրա, մարդկանց, որոնք վերապրել են երկրաշարժը ու հենց նրանց անձնական պատմությունների միջոցով ենք մանրամասներ իմանում երկրաշարժից:

«Ներկայացնում եմ իմ սեփական պատմությունը` փորձելով զերծ մնալ ողբերգական նոտաներից: Ամեն անգամ, երբ գնում ես Գյումրի, հիշում ես երկրաշարժն ու տեսնում, որ ոչինչ չի փոխվել  ու հարց է առաջանում, թե ինչո՞ւ և ինչպե՞ս են մարդիկ կարողանում շարունակել ապրել այնտեղ»,- նշեց Սիմոնյանն ու հավելեց, որ իր հարազատ քաղաքում շատ են ֆիլմեր նկարում, քանի որ այն գեղեցիկ է, կոլորիտային:

«Կարծում եմ` Գյումրին, ինչպես շատ այլ փոքր քաղաքներ, կինեմատոգրաֆիայի համար հրաշալի վայր է, ու քաղաքի հնարավորությունները չօգտագործելը ճիշտ չէ: Երբ այնտեղ ես ապրում, գուցե չես նկատում շատ բաներ, բայց երբ կողքից ես նայում, տպավորիչ պատկերներ ես տեսնում,  որոնք ձգում են մարդկանց»,- եզրափակեց ռեժիսորը:

Գյումրին Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքն է.  20 վայրկյանում երկրաշարժը 25.000 մարդու կյանք խլեց՝ հողին հավասարեցնելով գրեթե 20 կմ տարածք: Ռեժիսորը ծնվել է այդ ալ քաղաքում, որը դադարել է  աճել՝  մնալով  աղետի մթին ստվերի տակ, և որտեղ ամեն մի նորածին պետք է «փոխարինի» զոհված որևէ մեկին: 30 տարի  անց՝ աղետից հետո ծնված սերունդը, որի ներկայացուցիչն է ռեժիսորը, շարունակ ինքն իրեն նույն հարցն է տալիս. մնա՞լ, թե՞ մեկնել:

Սոնա Սիմոնյանը ծնվել է Գյումրիում: Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի լրագրության բաժինն ավարտելուց հետո ուսանել է Վրաստանի Հանրային գործերի ինստիտուտի մուլտիմեդիա լրագրության ֆակուլտետում, որտեղ նրա կարճամետրաժ ֆիլմն արժանացել է GIPA DocU մրցանակին: Հայաստան վերադառնալուն պես սկսել է աշխատել Բուն TV -ում որպես տեսամոնտաժող: «Մեծ սպասելիքները» նրա առաջին լիամետրաժ վավերագրական աշխատանքն է, թեև ֆիլմը նկարահանելուն զուգահեռ Սոնա Սիմոնյանը ազատ վավերագրող ռեժիսոր է եղել Chai-Khana ՀԿ-ում՝ չորս տարում ստեղծելով ինը կարճամետրաժ ֆիլմ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]