Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բակո Սահակյանն ընդունել է Եվրոպական խաղերի սամբոյի մրցաշարի արծաթե մեդալակիր Դավիթ Գրիգորյանին

Բակո Սահակյանն ընդունել է Եվրոպական խաղերի սամբոյի մրցաշարի արծաթե 
մեդալակիր Դավիթ Գրիգորյանին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին ընդունել է Մինսկում կայացած Եվրոպական խաղերի սամբոյի մրցաշարի արծաթե մեդալակիր Դավիթ Գրիգորյանին եւ նրա մարզիչ Էռնեստ Միրզոյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը շնորհավորել է Դավիթ Գրիգորյանին եւ Էռնեստ Միրզոյանին գրանցած հաջողությունների կապակցությամբ՝ դրանք համարելով նշանակալի իրադարձություն մեր հանրապետության սպորտային կյանքում, եւ հույս հայտնել, որ ապագայում կգրանցվեն ավելի մեծ արդյունքներ:

Հանդիպմանը ներկա էին կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, նախարարի տեղակալ Աշոտ Դանիելյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]