1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քրեական պատմություն, մահ և սեր. «Կապվածություն»-ը լիամետրաժ ֆիլմերի մրցույթում է

Քրեական պատմություն, մահ և սեր. «Կապվածություն»-ը լիամետրաժ ֆիլմերի 
մրցույթում է

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրքիայի, Կանադայի և Ֆրանսիայի համատեղ արտադրության «Կապվածություն» կինոնկարի ռեժիսոր Բուրաք Չևիքը ժապավենի միջոցով փորձել է հանդիսատեսին ներկայացնել անձնական պատմությունը, հիշողությունները, հույզերն ու ապրումները:

2019 թվականին նկարահանված կինոնկարը ներկայացված է «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցույթում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆիլմը քրեական գործի վայրերին առնչվող տեղագրական զննություն է դեպքից 15 տարի անց, կասկածյալների ցուցմունքների ուղեկցությամբ, ապա ներկայացվում է մարդասպան զույգի հանդիպման գիշերը:

Հուլիսի 11-ին լրագրողները հանդիպեցին կինոնկարի արտ-տնօրեն Դիլսադ Ալադագի հետ, որը մանրամասներ ներկայացրեց ֆիլմից:

«Ժապավենի մի հատվածում ներկայացվում է  թաղման արարողություն, իսկ մյուս մասում անդրադարձ կա թաղում իրականացնող զույգին: Շատերն են ասում, որ կինոնկարի երկրորդ մասը բավականին ռոմանտիկ է»,-ասաց Ալադագը:

Նրա խոսքով` մեծ հետաքրքրությամբ է այցելել այն վայրերը, որոնք ներկայացվում են ժապավենում: Նկարահանումներ իրականացնելիս մեզ համար կարևոր էր ֆիլմը դիտողներին փոխանցել այն հույզերը, որոնք ունի մեր ռեժիսորը: «Հուսամ` ստացվել է»,-շեշտեց արտ-տնօրենն ու խոստովանեց, որ դեռևս չի հաջողվել Թուրքիայի որևէ լուրջ փառատոնում ներկայացնել կինոնկարը, ապահովել դիտողների մեծ քանակ, սակայն  այն մարդիկ, որոնք նայել են կինոնկարը, միայն դրական են արձագանքել:

Ալադագն ընդգծեց, որ ֆիլմը նկարահանել են փոքր բյուջեով, հակառակ դեպքում այն ավելի ծավալուն ու ուշագրավ կարող էր լինել: «Թուրքիայում ժապավենը որակվել է որպես համարձակ քայլ կինոարվեստում, քանի որ այն հակադրվում է ավանդական կինոմտածողությանը: Մենք այդ գիծը փորձելու ենք պահպանել նաև մեր մյուս ֆիլմերում»,-եզրափակեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]