Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Դեսպան Ներսեսյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական Էնթոնի Բրինդիզիի հետ

Դեսպան  Ներսեսյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական Էնթոնի Բրինդիզիի հետ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հուլիսի 10-ինհանդիպել է Նյու Յորք նահանգի կոնգրեսական Էնթոնի Բրինդիզիի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, դեսպանը կոնգրեսականին շնորհավորել է ընտրվելու կապակցությամբ` մաղթելով նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ: 

Վարուժան Ներսեսյանը կոնգրեսական Բրինդիզին տեղեկացրել է Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի, այդ ուղղությամբ արձանագրված արդյունքների, ինչպես նաև հայ-ամերիկյան հարաբերությունների շուրջ վերջին զարգացումների մասին:

Զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի խթանման կարևորությանը` ընդգծելով հայ համայնքի դերակատարումն այդ հարցում:
 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]