Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ազգային ժողովի պատվիրակությունը Լեհաստան այցի ընթացքում առաջ է քաշել վիզաների ազատականացման հարցը

Ազգային ժողովի պատվիրակությունը Լեհաստան այցի ընթացքում առաջ է քաշել 
վիզաների ազատականացման հարցը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակության Լեհաստան այցի, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ համատեղ նիստի և այլ հանդիպումների ընթացքում անդրադարձ է եղել նաև վիզաների ազատականացման հարցին: Պատվիրակության անդամները տարբեր տպավորություններ են ստացել այդ քննարկումներից:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանք նման տեսակետ հայտնեցին հրավիրված ասուլիսում:

Պատվիրակության անդամ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի տպավորությամբ՝ վիզաների ազատականացման հարցում լեհերը չեն օգնի Հայաստանին: «Նրանք կոնկրետ հարցադրումներ ունեն մեր արտաքին քաղաքականության, մեր հանձնառությունների վերաբերյալ: Եվ, ուրեմն, սպասումները տեղին չեն, եկեք արձանագրենք, որ դրանք պետք է ավելի զուսպ լինեն»,-ասաց Բաբաջանյանը:

Պատվիրակության մեկ այլ անդամ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը հիշեց, որ վիզաների ազատականացման հարցի քննարկման ժամանակ կար հստակ մեսիջ: «Դա այն էր, որ Հայաստանի վիզաների ազատականացման հարցը որևէ կերպ չպետք է կապվի այլ երկրների վիզաների ազատականացումից հետո ունեցած դեպքերի հետ: Այսինքն՝ պետք է հասկանանք, որ ամեն երկիր ուրույն դեմքով ու դեպքով է քննվելու»,- ասաց նա:

Պատգամավորը դա համարում է շատ լավ ուղերձ: Ավետիսյանը կարևոր համարեց նաև ԼՂՀ-ի հակամարտության վերաբերյալ հավասարակշռված տեսակետներ հայտնելու մասին հարցի քննարկումը: Նա քննարկման այդ ձևաչափը համարեց հայ-լեհական հարաբերությունների զարգացան համար կարևոր։

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակության անդամները Վարշավա էին այցելել հուլիսի 2-4-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]