1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ֆուտբոլի Մ19 տարեկանների թիմը խաղալու է հաղթելու համար. բաց մարզում Եվրո-2019-ից առաջ  

Ֆուտբոլի Մ19 տարեկանների թիմը խաղալու է հաղթելու համար. բաց մարզում 
Եվրո-2019-ից առաջ

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի Մ19 տարեկանների ընտրանին Եվրո-2019-ի մեկնարկից առաջ բաց մարզում անցկացրեց լրագրողների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մոտ 45 րոպե ձգված առավոտյան մարզմանը մասնակցեցին ընտրանի հրավիրված բոլոր ֆուտբոլիստները: Մարզումից հետո հավաքականի մի քանի ֆուտբոլիստներ պատասխանեցին լրագրողների հարցերին:

Թիմի ավագ Արսեն Եղիազարյանը փաստեց, որ ընտրանուն մեծ օգուտ են տվել մինչ այս անցկացրած ընկերական խաղերը: «Մենք 100 տոկոսով պատրաստ ենք Եվրո-2019-ին և պատրաստ ենք նաև ուրախացնելու մեր երկրպագուներին»,-ասաց նա:

Ընտրանու կիսապաշտպան Էրիկ Ազիզյանը ևս շեշտեց, որ թիմը պատրաստ է Եվրո-2019-ին: «Լավագույն արդյունքը մեզ համար հաղթանակն է լինելու և խաղալու ենք միայն հաղթանակի համար: Ուրիշ արդյունքի մասին չենք մտածում»,- առանձնացրեց ֆուտբոլիստը:

Հավաքականի հարձակվող Գրենիկ Պետրոսյանի կարծիքով` Եվրո-2019 ֆավորիտները շատ են, բայց ինքը կառանձնացնի Իսպանիային և Պորտուգալիային: «Անկախ ֆավորիտներից՝ պայքարելու ենք և արժանի մրցակցություն ցույց կտանք»,- եզրափակեց նա:

Հայաստանի թիմի նորեկ Յուրի Օգանեսյանի խոսքով` հավաքականը խաղալու և փորձելու է ապացուցել հակառակը` մեր ընտրանին վատագույններից մեկը չէ:

Եվրոպայի 2019 թվականի մինչև 19 տարեկանների առաջնությունն այս տարի կանցկացվի Հայաստանում: Հանդիպումները կկայանան «Հանրապետական», «Բանանց», ՀՖՖ տեխնիկական կենտրոնի մարզադաշտերում:

8 թիմերը բաժանված են երկու ենթախմբերի` A, B: A խմբում Հայաստանի ընտրանու հետ ընդգրկված են նաև Իսպանիայի, Իտալիայի և Պորտուգալիայի հավաքականները: B խմբում կմրցեն Նորվեգիայի, Իռլանդիայի, Չեխիայի և Ֆրանսիայի ընտրանիները:

Բացման հանդիսավոր արարողությունը և առաջին խաղը կկայանան հուլիսի 14-ին «Հանրապետական» մարզադաշտում, որտեղ ուժերը կչափեն Հայաստանի և Իսպանիայի թիմերը: Հանդիպումը կմեկնարկի 18:45-ին:

Եվրո-2019-ի տոմսերն արդեն վաճառքում են և արժեն 200-500 դրամ:

Վարվառա Հայրապետյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]