Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վալերիյ Օսիպյանն անհրաժեշտ է համարում վերականգնել պարտադիր տեխզննման պահանջը

Վալերիյ Օսիպյանն անհրաժեշտ է համարում վերականգնել պարտադիր տեխզննման 
պահանջը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ներկրվել 54 հազար 216 ավտոմեքենա:

Այդ մասին կառավարության նիստում նշեց Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը՝ ավելացնելով, որ 2017 թվականին Հայաստան է ներկրվել 38 հազար ավտոմեքենա, 2018-ին՝ 73 562, որոնցից առաջին վեց ամիսներին ներկրվել է 28 954 մեքենա:

«Այսինքն՝ արդեն ունենք 25 հազար 662 մեքենայով ավելի: Հայաստանում տեղի ունեցող ավտովթարների պատճառներից է նաև ճանապարհների վատ լուսավորվածությունը, տեխզննության ձևական բնույթ կրող համակարգը, որը, կարելի է ասել, ընդհանրապես չի գործում: Այսօր մարդիկ ուղղակի փայլեցնում են մեքենաներն արտաքնապես, բայց բոլոր մասերը հնամաշ են: Նախկինում տեխզննումը պարտադիր էր»,- «Արմենպրես»-ին հայտարարեց Օսիպյանը՝ հավելելով, որ, օրինակ, Դուբայում եթե անվադողն անգամ կատարյալ վիճակում է, բայց ժամկետանց, չեն թույլատրում օգտագործել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]