Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կառավարությունն արտոնություններ տրամադրեց 16 մլրդ դրամի ներդրումային ծրագրերին

Կառավարությունն արտոնություններ տրամադրեց 16 մլրդ դրամի ներդրումային 
ծրագրերին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հուլիսի 11-ի նիստում երկու ընկերությունների ներդրումային ծրագրերին արտոնություններ տրամադրելու որոշում կայացրեց:

Մասնավորապես, բավարարվեց գերակա ոլորտում «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ընկերության հայտը՝ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ որոշման, նախագծի մշակումը պայմանավորված է «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-ի կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ:

Ընկերությունը ներմուծել է սարքավորումներ քաղցրահամ և հանքային ջրերի շշալցման համար: Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել ներմուծել ապրանքների լրացուցիչ խմբաքանակ` առաջիկա արտադրական պրոցեսի բնականոն ընթացքը չխաթարելու համար: Համաձայն ընկերության կողմից տրամադրված տեղեկատվության` ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունում ստեղծվել է 14 նոր աշխատատեղ և իրականացվել 1.12 մլրդ դրամի ներդրում:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը երեք տարի ժամկետով հետաձգեց ներդրումային ծրագրի շրջանակում «Մոեֆֆգրուպ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը:

«Մոեֆֆգրուպ» ՍՊ ընկերությունը հիմնվել է 2016 թվականին։ Ներդրումային ծրագրի շրջանակներում Ընկերությունը նախատեսում է ՀՀ, Արմավիրի մարզում զբաղվել AISI 304 տեսակի չժանգոտվող մետաղից հակավանդալային ապրանքների արտադրությամբ։ Նշված ներդրումային ծրագրով նախատեսվում է արտադրության ընդլայնում։ Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 14.7 մլրդ դրամի չափով ներդրում, որից ցանկով ներկրվող հումքի, նյութերի և ապրանքների համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 14.5 մլրդ դրամ:

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 100 նոր աշխատատեղ` 130 000 դրամ միջին աշխատավարձով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]