Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Աբգար Մուրադյանն իր գործի նվիրյալն էր. նրա հիշատակին համերգ կնվիրվի

 Աբգար Մուրադյանն իր գործի նվիրյալն էր. նրա հիշատակին համերգ կնվիրվի

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հուլիսի 15-ին տեղի կունենա համերգ՝  նվիրված կլարնետահար, մանկավարժ, վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Աբգար Մուրադյանի հիշատակին։ Երեկոյի ընթացքում ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Աբգար Մուրադյան» դուետը (Դավիթ Գյուլամիրյան՝ կլարնետ, Լիլիթ Զաքարյան՝ դաշնամուր) և Կոմիտասի անվան ազգային քառյակը։

Այս տարի Աբգար Մուրադյանը կդառնար 75 տարեկան։ Աբգար Մուրադյանը կրթել է փողային երաժիշտների մի ամբողջ սերունդ: Նրա դասարանում կերտվել են բազմաթիվ երաժիշտներ, որոնք այսօր նվագում են հայաստանյան և արտասահմանյան կոլեկտիվներում, հայտնի են որպես առաջատար մենակատարներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կլարնետահար Դավիթ Գյուլամիրյանը, որ Աբգար Մուրադյանի սաներից է, նկատում է, որ Աբգար Մուրադյանը մեծ դեր է ունեցել կլարնետի դպրոցի զարգացման գործում. «Աբգար Մուրադյանն իր գործի նվիրյալն էր։ Նա սիրում էր աշխատանքն ու տարիների փորձը փոխանցում էր ուսանողներին՝ դա անելով անմնացորդ նվիրումով։ Իսկ սիրով կատարված աշխատանքը միշտ լավ արդյունքներ է տալիս։ Աբգար Մուրադյանը տարիներ շարունակ եղել է կոնսերվատորիայի փողային նվագարանների ամբիոնի վարիչը և մեծ ներդրում ունի փողային դպրոցի զարգացման գործում։ Նա սրտացավությամբ էր աշխատում աշակերտների հետ՝ բացահայտելով ամենափոքր գաղտնիքներն անգամ իր սաների համար»։   

Հիշատակի երեկոյի ընթացքում Դավիթ Գյուլամիրյանը Կոմիտասի անվան քառյակի հետ նվագելու է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի Կվինտետը կլարնետի և լարային քառյակի համար, և դա հենց այն գործն է, որ Աբգար Մուրադյանը շատ անգամներ կատարել է Կոմիտասի անվան քառյակի հետ։ Այժմ այդ պատիվը տրված է Դավիթ Գյուլամիրյանին։ Երիտասարդ երաժիշտը նկատում է, որ ինքը նախկինում կատարել է այդ ստեղծագործությունը, սակայն ուսուցչի հիշատակին նվիրված կատարումը շատ պատասխանատու է իր համար։  

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]