Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հուլիս

Վարչապետը հանձնարարեց սկսել բարձր տնտեսական ներառական աճի կոնկրետ ճանապարհային քարտեզի ստեղծումը


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հիմնական խնդիրն է համարում ունենալ բարձր տնտեսական ներառական աճի հասնելու կոնկրետ ճանապարհային քարտեզ: Այդ մասին վարչապետը հայտարարեց կառավարության նիստում՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրին:

«Բարձր տնտեսական ներառական աճի հասնելու կոնկրետ ճանապարհային քարտեզ ունենալն արձանագրված է կառավարության և «Իմ քայլ»-ը դաշինքի ծրագրերում: Այդ խնդրի լուծման հիմնական միջոցը տեսնում ենք վերամշակող, տեխնոլոգիական արդյունաբերության և զբոսաշրջության զարգացման ուղղություններով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Նա տեղեկացրեց, որ Վիետնամ և Սինգապուր այցի շրջանակում էլ քննարկումներ ունեցել է տնտեսական աճի ներառականության առնչությամբ: Պետք է ստեղծել աշխատանքային շրջանակ, որը կներառի վերամշակող արդյունաբերության ոլորտի ձեռնարկություններին և առանձնահատուկ այն ընկերություններին, որոնք հում հումքից ստանում են վերջնական արտադրանք:

Վարչապետ Փաշինյանը հանձնարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին ընկերությունների հետ աշխատանքները, քայլերը սկսել: «Մենք մինչև օգոստոսի 20-ը կունենանք աշխատանքային հանդիպումներ ընկերությունների ներկայացուցիչների հետ, թե ինչ քայլեր ունի կառավարությունն անելու՝ վերամշակող արդյունաբերությանն աջակցելու և արտահանմանը խթանելու ուղղությամբ»,-նշեց նա՝ ավելացնելով, որ քննարկումների ավարտից հետո կառավարությունում կունենան հանդիպում և կամփոփեն առաջարկները:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ