Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԿԺԴՀ-ում հայտարարել են F-35 կործանիչների ոչնչացման համար զենքի մշակման մասին

ԿԺԴՀ-ում հայտարարել են F-35 կործանիչների ոչնչացման համար զենքի մշակման մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ն իրականացնում Է հատուկ սպառազինությունների մշակում հինգերորդ սերնդի F-35A կործանիչ-ռմբակոծիչների հակազդման համար, որոնք ԱՄՆ-ից գնում Է Հարավային Կորեան: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է ԿԺԴՀ-ի արտգործնախարարությանը կից Ամերիկայի ինստիտուտի հետազոտական բաժնի ղեկավարի հայտարարության մեջ, որը հրապարակել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:

Թե հատկապես ինչ սպառազինության մասին Է խոսքը նշված չԷ: Kyodo գործակալությունը կարծում Է, որ, ամենայն հավանականությամբ, ԿԺԴՀ-ն նկատի ունի մարտավարական հրթիռներ: Առաջին F-35 կործանիչ-ռմբակոծիչը Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերին Է հանձնվել մարտ ամսվա վերջին: Մինչեւ այս տարվա վերջը նախատեսված Է ընդհանուր առմամբ վեց այդպիսի մեքենաների մատակարարում, իսկ ամբողջությամբ վերցված պարտավորագիրը նախատեսում Է մինչեւ 2021 թվականը 40 կործանիչների գնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]