Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանը դիտորդի կարգավիճակ է ստացել Խաղաղօվկիանոսյան դաշինքում 

Հայաստանը դիտորդի կարգավիճակ է ստացել Խաղաղօվկիանոսյան դաշինքում 

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պերուի մայրաքաղաք Լիմայում հուլիսի 1-6-ը կայացել է Խաղաղօվկիանոսյան դաշինքի 14-րդ գագաթաժողովը, որի ընթացքում Հայաստանը ստացել է այդ կառույցում դիտորդի կարգավիճակ (Դաշինքում դիտորդի կարգավիճակ ունի 59 պետություն)։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից;
 
Խաղաղօվկիանոսյան դաշինքը հիմնադրվել է 2011 թվականի ապրիլի 28-ին Չիլիի, Կոլումբիայի, Մեքսիկայի և Պերուի կողմից, վերջինիս նախկին նախագահ Ալան Գարսիա Պերեսի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով տարածաշրջանում առավել զարգացնել պետությունների միջև համագործակցությունը:
 
Դաշինքի հիմնական նպատակներն են՝ համաձայնեցնել անդամ պետությունների միջև խորը ինտեգրման քայլերը, նպաստել տնտեսությունների հետագա աճին և մրցունակությանը` միտված բարեկեցությանը, սոցիալ-տնտեսական անհավասարության հաղթահարմանը, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային համագործակցությամբ ստեղծել աշխարհաքաղաքական մակարդակում այլ տարածաշրջանների, միջազգային կազմակերպությունների և առանձին պետությունների հետ քաղաքական երկխոսության, տնտեսության և առևտրի ինտեգրման նոր և արդյունավետ հարթակ, աջակցել միջմշակութային երկխոսությանը, մշակույթի և տուրիզմի զարգացմանը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]