Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Երևան» ՋԷԿ-ը վերագործարկվել է

«Երևան» ՋԷԿ-ը վերագործարկվել է

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնում է «Երևան» ՋԷԿ-ի վերագործարկման մասին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փոխվարչապետն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: ««Երևան» ՋԷԿ-ը վերագործարկվեց»,- գրել է Ավինյանը։

Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում հուլիսի 10-ին տեղի են ունեցել հաճախականության տատանումներ, որի հետևանքով աշխատել են արտադրող կայանների պաշտպանական համակարգերը։ Սկզբում անջատվել է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, այնուհետև Երևանի ՋԷԿ-ը և ավելի փոքր արտադրողներ։ Կստեղծվի աշխատանքային խումբ վթարի պատճառների ուսումնասիրման նպատակով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]