1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ջան Քանթարջին «Վերջին ելքը» ֆիլմով բացահայտում է Ստամբուլի հրաշալիքներն ու բացասական դրսևորումները

Ջան Քանթարջին «Վերջին ելքը» ֆիլմով բացահայտում է Ստամբուլի հրաշալիքներն ու 
բացասական դրսևորումները

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թաշինը Ստամբուլում՝ քաոսով  ու երեսպաշտությամբ սնվող բետոնե այդ հսկայական ջունգլիում ապրող  հուսաբեկ ճարտարապետ է:  Մի գիշեր նա վերագտնում է հին ընկերոջը՝ Սիրենին. վերջինս  վերափոխված կին է, որն այժմ ապրում ու աշխատում է օրգանական ֆերմայում ՝ Թուրքիայի  հեռավոր հարավային ափին:

Ռեժիսոր Ռամին Մաթինի կինոնկարը ներառվել է «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի «Տարածաշրջանային համայնապատկեր» ծրագրում:

«Ֆիլմում երևում է Ստամբուլի անկառավարելի զարգացումը: Հատկապես վերջին տարիներին քաղաքը շատ արագ է առաջ գնում: Նշեմ, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո մտածում  էինք ստեղծել գիտաֆանտաստիկ ֆիլմ, բայց, ավաղ, այդ նախագծի համար համապատասխան ֆինանսավորում չկարողացանք հայթայթել: Այդ ընթացքում մի կինոքննադատ հարցրեց, թե ինչո՞ւ ենք ցանկանում հակաուտոպիա նկարահանել  ապագայի մասին, երբ ներկան այդպիսին է: Հետևեցինք նրա խորհրդին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  հուլիսի 10-ին լրագրողների հետ զրույցում պատմեց ժապավենի սցենարի հեղինակ Ջան Քանթարջին:

Նա ընդգծեց, որ թուրքական ֆիլմերում կարևորվում է ընտանիքի թեման: «Օսմանյան կայսրությունում պետությունն աշխատում էր ընտանիքի, համայնքի, մեծ միավորների հետ, բայց  երբ հիմնադրվեց հանրապետությունը, պետությունը սկսեց աշխատել անհատի հետ: Մեր ժապավենում չենք փորձում ներկայացնել Ստամբուլը որպես մի մեծ ընտանիք, մենք խոսում ենք անհատի մասին, որն առերեսվում է քաղաքին»,- շեշտեց սցենարիստը:

Խոսելով Ստամբուլում առկա խնդիրների մասին` Քանթարջին ասաց, որ քաղաքում պետք է պահպանել  մշակութային արժեքները: «Ժամանակն անցնում է, արժեք  ներկայացնող կառույցները վերացման եզրին են, մարդիկ ափսոսանք են հայտնում, երբեմն ոչ այնքան անկեղծ: Ամենամեծ խնդիրն այն է, որ բնակիչների միջև չկա քաղաքի զարգացման վերաբերյալ համաձայնություն: Այնուամենայնիվ, Ստամբուլը ներկայացնում է այսօրվա Թուրքիայի դեմքը: Ստամբուլում ապրում են պահպանողականներ, աշխարհիկ մարդիկ. ամեն ծայրահեղության կարելի է հանդիպել այդ քաղաքում: Մեր ֆիլմի հերոսը անցնում է բոլոր ուղղություններով՝ և’ պահպանողական է, և’ աշխարհիկ»,- եզրափակեց ֆիլմի սցենարիստը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]