1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սեր աղավնիների հանդեպ, նվիրում ընկերներին. Երևանում ցուցադրվեց «Աղավնագողերը» ֆիլմը

Սեր աղավնիների հանդեպ, նվիրում ընկերներին. Երևանում ցուցադրվեց 
«Աղավնագողերը» ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի «Տարածաշրջանային համայնապատկեր» ծրագրում ընդգրկված  թուրքական «Աղավնագողերը» ֆիլմի գլխավոր հերոսը` տասնվեցամյա Մահմութը, սիրում է աղավնիներ պահել և  բաց չի թողնում նրանց  գողանալու առիթը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 2019 թվականին նկարահանված կինոնկարի ռեժիսորը Օսման Նաիլ Դողանն է, պրոդյուսերը` Սինան Սերթեն: Հուլիսի 10-ին  լրագրողները  հնարավորություն ունեցան  հանդիպել և զրուցել Սերթեի հետ:

«Թուրքիայում աղավնիներ պահելը տարածված երևույթ է: Մարդիկ սիրում են աղավնիներին, հոգ են տանում նրանց մասին, փոխանակում են նրանց, վաճառում: Դա լուրջ բիզնես է: Մեր կինոնկարում ներկայացված է իրականությունը գեղարվեստական մոտեցմամբ: Մենք գիտենք, որ գողությունը բացասական երևույթ է, բայց աղավնիներ գողանալն այլ բնույթ ունի. թռչունը կարող է մոտենալ քեզ կամ նստել քո պատուհանին, և նա քոնն է»,- նշեց պրոդյուսերն ու հավելեց, որ աղավնատերերը մեծ զոհաբերությունների են պատրաստ հանուն իրենց նպատակների:

Խոսելով այն բարդությունների մասին, որոնց բախվել են ֆիլմը ստեղծելիս` նա ասաց, որ որոշ դժվարություններ եղել են, քանի որ համագործակցել են ոչ պրոֆեսիոնալ դերասանների` երեխաների հետ: 400-ից ավելի դպրոցում են շրջել, որպեսզի կարողանան  ընտրել համապատասխան կերպարներին:

Անդրադառնալով ժամանակակից թուրքական ֆիլմարտադրությանը` Սերթեն շեշտեց, որ Թուրքիայի մշակույթի նախարարության ֆոնդը գումար է տրամադրում հեղինակային կինոյին, և դա միակ ճանապարհն է նմանատիպ ժապավենների ստեղծման համար: Նրա խոսքով` «Աղավնագողերը» կինոնկարը նույնպես պետական ֆինանսավորման շնորհիվ է նկարահանվել:

Սերթեն պատմեց, որ Թուրքիայում տարվա ընթացքում ավելի քան հարյուր ֆիլմ է նկարահանվում: Դրանք հիմնականում  կոմերցիոն բնույթ ունեն: «Հեղիանակային հիսուն անուն կինոնկար է  լույս տեսնում. որոշ մասը ներկայացվում է հեղինակավոր փառատոների մրցութային ծրագրերում: Դա վատ չէ»,- եզրափակեց պրոդյուսերը:

«Աղավնագողերը» ֆիլմում Մահմութը երազում է տիրանալ լավագույն աղավնիներին: Մի օր նրա աղավնիներից մեկը փախչում և այլևս չի վերադառնում: Երբ Մահմութը ինչ-որ կտուրում բույն դրած աղավնի է գտնում,  ծանոթանում է այդ տանն ապրող ութամյա Իսմայիլի հետ. այդ հանդիպումը երկուսի կյանքում էլ շրջադարձային է դառնում:  Մահմութը որոշում է աղավնիներ գողանալ, որ իրականացնի Իսմայիլի երազանքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]