Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մետրոպոլիտենի աշխատանքը կվերականգնվի միայն հոսանքի մատակարարման խնդիրը կարգավորելուց հետո

Մետրոպոլիտենի աշխատանքը կվերականգնվի միայն հոսանքի մատակարարման 
խնդիրը կարգավորելուց հետո

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները կվերականգնվեն, երբ հոսանքի մատակարարման հետ կապված խնդիրը կարգավորվի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Մետրոպոլիտենի աշխատանքները վերականգնվեն, երբ հոսանքի մատակարարման հետ կապված խնդիրները կվերականգնվեն: Այս պահի դրությամբ դեռ խնդիրներ կան»,- ասաց Կարապետյանը:

Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել էր, որ էներգետիկ համակարգում ունենք վթար: Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի։ Երևանի տարբեր վայրերում հուլիսի 10-ին ժամը 13-ի սահմաններում  էլեկտրականության տատանումներ են գրանցվել: 

Հոսանքի ընդհատման պատճառով մետրոպոլիտենի ամբողջ երկայնքով էլեկտրաէներգիայի մատակարարումն ընդհատվել էր: Որոշ հատվածներում գնացքները մնացել էին թունելներում: Այնուհետեւ հոսանքը մասամբ վերականգնվել էր, երթուղու մեջ գտնվող գնացքները մոտեցել էին կայարաններին, որտեղ ուղեւորները տարհանվել են: Իրավիճակը վերահսկողության տակ է: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]