Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵՀ-ն 2020 թվականի համար եվրոգոտու ՀՆԱ-ի աճի կանխատեսումն իջեցրել Է մինչեւ 1,4 տոկոս

ԵՀ-ն 2020 թվականի համար եվրոգոտու ՀՆԱ-ի աճի կանխատեսումն իջեցրել Է մինչեւ 1,4 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը (ԵՀ) 2020 թվականի համար եվրոգոտու տնտեսության աճի գնահատումը նախորդ՝ գարնանային կանխատեսման համեմատությամբ իջեցրել Է 0,1 տոկոսային կետով՝ մինչեւ 1,4 տոկոս: Այդ մասին ասված Է ԵՀ-ի միջանկյալ ամառային տնտեսական կանխատեսման մեջ, որը հուլիսի 10-ին հրապարակվել Է Բրյուսելում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ըստ որում ընթացիկ տարվա համար տնտեսության աճի գնահատումը մնացել Է նախկինը՝ 1,2 տոկոս: Ինչ վերաբերում Է եվրոգոտում գնաճին, ապա կանխատեսումը կրճատված Է 0,1 տոկոսային կետով՝ մինչեւ 1,3 տոկոս ընթացիկ տարվա եւ 2020 թվականի համար:

«Ընթացիկ տարում ավելի վաղ ակնկալվող աճն ավելի թույլ տեսք ունի, քանի որ գլոբալ արտադրական ցիկլը դեռ չի հասել հատակին, իսկ առեւտրի եւ ներդրումների հեռանկարները տակավին մռայլված են պրոտեկցիոնիզմով եւ անորոշությամբ»,- նշված Է ԵՀ-ի հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]