Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կուռ դատական համակարգը էական բաղադրիչ է Հայաստանի ժողովրդավարության համար. Տուսկ

 Կուռ դատական համակարգը էական բաղադրիչ է Հայաստանի ժողովրդավարության 
համար. Տուսկ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը ողջունում է անկախ, արդյունավետ և հաշվետու դատական համակարգ ստեղծելու հանձնառությունը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

«Կուռ դատական համակարգը էական բաղադրիչ է Հայաստանի ժողովրդավարության, ինչպես նաև տնտեսական, սոցիալական զարգացման համար: Եվրամիությունը նաև այստեղ շարունակելու է փորձագիտական օժանդակությամբ օգտակար լինել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց  Դոնալդ Տուսկը:

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նշեց, որ քննարկել են մասնագիտացված հակակոռուպցիոն հանձնաժողովի ստեղծումը: Նա նշեց, որ ճանաչելով կառավարության բարեփոխումների ուղղությամբ ջանքերը՝ ԵՄ-ը համարյա կրկնապատկել է իր օժանդակությունը Հայաստանին 2019 թվականի համար:

«Այս միջոցները կօգնեն գերակա ծրագրեր իրականացնել՝ ներառյալ ենթակառուցվածքային և բնապահպանական: ԵՄ-ը սատարելու է ջրային ռեսուրսների կառավարման հարցում: Պատրաստվում եմ այցելել Սևան, կլինեմ Սևանա վանքում, մի հուշարձան, որը ապացույց է Հայաստանի հազարամյա ազդեցությանը եվրոպական մշակույթի վրա»,-ասաց Դոնալդ Տուսկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]