Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Երկար քննարկումներից հետո ԱԺ-ն ընդունեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակ ստեղծելու նախագիծը

Երկար քննարկումներից հետո ԱԺ-ն ընդունեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակ 
ստեղծելու նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկարատև քննարկումներից, բանավեճերից հետո երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վարչապետի աշխատակազմում ստեղծել համապատասխան վարչական պաշտոն՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում լիազոր ներկայացուցչի մասով, և վերջինիս աջակցող գրասենյակ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց։

ՀՀ արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը նշել էր, որ առաջարկվում էր վարչապետի աշխատակազմում ստեղծել համապատասխան վարչական պաշտոն՝ լիազոր ներկայացուցչի մասով և վերջինիս աջակցող գրասենյակ՝ օրենքով նախատեսված լիազորությունների իրականացմանն օժանդակելու համար: Բացի այդ, օրենքով նախատեսվում են այն հիմնական ուղղությունները, որոնցով պետք է զբաղվի լիազոր ներկայացուցիչը, այդ թվում՝ շահերի ներկայացման, վճիռների կատարման ուղղությամբ և այլն:

Փոխնախարարը ներկայացրեց, որ

առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում ԲՀԿ-ի կողմից ներկայացվել է 5 առաջարկ: Մասնավորապես, առաջարկվել է ներկայացուցչի պաշտոնը ստեղծել որպես վարչապետին կից պետական վարչական պաշտոն, ներկայացուցիչ նշանակվելու համար 25 տարեկանի նվազագույն շեմը դարձնել 30 տարեկան: ԲՀԿ-ն առաջարկել է նաև ներկայացուցչի համար սահմանել 5 տարվա մասնագիտական ստաժի պահանջ և սահմանել, որ ներկայացուցիչ կարող է նշանակվել միայն ՀՀ քաղաքացին:

Տարիքային շեմի առաջարկն ընդունվել է: Ասատրյանն անդրադարձավ ԲՀԿ-ի առաջարկին, որ ներկայացուցիչը լինի վարչապետին կից, միայն վարչապետին հաշվետու լինի, այլ ոչ աշխատակազմին: Նա նշեց, որ օրենքի 12-րդ հոդվածում այդ գաղափարը դրել են: Ըստ դրա՝ ներկայացուցիչը յուրաքանչյուր տարվան հաջորդող տարվա մինչ առաջին եռամսյակի ավարտը հաշվետվություն է ներկայացնում վարչապետին: Ասատրյանը նշեց, որ իրենց մոտեցմամբ միայն ՀՀ քաղաքացի լինելու պահանջ սահմանել պետք չէր, քանի որ առավել նեղացնում են այն հնարավորությունները, սակայն առաջարկն ընդունվել է:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը ներկայացրեց իր նկատառումներն ու անհամաձայնությունը ԲՀԿ-ի տարիքային շեմի առաջարկի վերաբերյալ:  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց օրենքով ամրագրել այն, ինչը հաստատել է հանձնաժողովը:

Նույն խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը նշեց, որ իրենց առաջարկությունները միտված են եղել ՄԻԵԴ-ում լիազոր ներկայացուցչի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելուն: Նրա կարծիքով՝ ՀՀ ներկայացուցիչը պարտադիր պետք է ունենա ստաժ:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ևս ելույթ ունեցավ այդ թեմայով: Նրա կարծիքով՝ ոչ մի հոդաբաշխ հիմնավորում չի բերվել, թե ինչու են այդ օրենքն ընդունում, ինչու է ՄԻԵԴ-ում ներկայացուցիչը առանձնանում: «Չի կարելի նման բան անել: Երեկ դեմ քվեարկեցինք, ինֆորմացիա կար, որ փոխվելու է վիճակը, բայց չի փոխվել»,- նշեց նա:

Մարուքյանի խոսքով՝արդարադատության փոխնախարարը ներկայացրել է Հայաստանը ՄԻԵԴ-ում, ունեցել է վարչություն, նորմալ աշխատել է, հիմա չի հասկանում այդ փոփոխությունների իմաստը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի կարծիքով, օրենքն իրոք նպատակահարմար է: «Արդարադատության նախարարությունն իրոք զբաղվում էր խնդրով, բայց զբաղվում էր մնացորդային սկզբունքով: Շատ դեպքերով ծանրաբեռնված գրաֆիկի արդյունքում ՄԻԵԴ-ում հնարավոր չէր ունենալ այն մոտեցումները, որոնք մեզ անհրաժեշտ էին: Իսկ ՄԻԵԴ-ում մենք դեռ անելիքներ ունենք»,-ասաց նա:

Անդրադառնալով հիմնավորումների մասին Մարուքյանի դիտարկմանը՝ ասաց, որ իրականում առկա են հիմնավորումներ:

Նախագծին կողմ քվեարկեց 72 պատգամավոր, դեմ 21, ձեռնպահ՝ 7:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]