Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հավթարի օդուժը հարվածներ Է հասցրել Գարյան քաղաքին. Al-Hadath

Հավթարի օդուժը հարվածներ Է հասցրել Գարյան քաղաքին. Al-Hadath

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ Լիբիայի ազգային բանակի (ԼԱԲ) մարտական ինքնաթիռները ինտենսիվ հարվածներ են հասցրել Գարյան քաղաքին՝ բնակավայրի նկատմամբ վերահսկողության վերականգնման ցամաքային գործողությունների պատրաստման շրջանակներում: Հուլիսի 10-ին այդ մասին հաղորդել Է Al-Hadath հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաալիքը նշում Է, որ Տրիպոլիից հարավ գտնվող քաղաքի ԼԱԲ-ի վերահսկողության տակ վերադարձնելու գործողությունն սկսվել Է ընթացիկ շաբաթվա սկզբին: Օդային ռմբակոծումների առաջին թիրախներ են դարձել (վարչապետ Ֆաիզ Սարաջի) Տրիպոլիի Ազգային հաշտության կառավարությանը լոյալ զինված կազմավորումների հենակետերը: Ներկայումս լիբիական բանակն սպասում Է լրացուցիչ հարվածային ջոկատների ժամանմանը:

Al-Hadath-ը չի բացառում, որ ցամաքային բախումները կարող են սկսվել առաջիկա ժամերին: Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ հուլիսի 9-ի տվյալներով՝ Տրիպոլիում մարտերի սկզբից ի վեր զոհվել Է հազարից ավելի մարդ, ավելի քան 5,5 հազարը՝ վիրավորվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]