Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կմեծացնեն Սիրիայում զորախումբը. Foreign Policy

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կմեծացնեն Սիրիայում զորախումբը. Foreign Policy

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան համաձայնել են Սիրիա ուղարկել հավելյալ զորախմբեր այնտեղից հեռացող ամերիկացի զինվորականների փոխարեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ վկայակոչելով Foreign Policy-ն։

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ԱՄՆ-ի միակ գործընկերն  են, որոնք դեռևս Սիրիայում զորախմբեր ունեն:

«Այդ երկրները պարտավորվում են մեծացնել զորքերի թվաքանակը 10-15 տոկոսով: Այլ երկրներ նույնպես կարող են որոշ քանակությամբ զինվորներ ուղղել, սակայն դրա դիմաց պետք է վճարեն ԱՄՆ-ին»,- ասել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը:

ԱՄՆ-ը և նրա գործընկերները 2014 թվականից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ Սիրիայում և Իրաքում օպերացիա են անցկացնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]