Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գյումրիում  «Ոսկե ծիրանի» շրջանակում մեկնարկեց «ԱՊՀ երկրների համարտադրության ֆորում»-ը

Գյումրիում  «Ոսկե ծիրանի» շրջանակում մեկնարկեց «ԱՊՀ երկրների 
համարտադրության ֆորում»-ը

ԳՅՈՒՄՐԻ, 9 ՀՈՒԼԻՍԻԱՐՄԵՆՊՐԵՍ: Յուսուփ Ռազիկովի՝ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին նվիրված «Սուսերով պարը» ֆիլմի  ցուցադրությամբ հուլիսի 9-ին Գյումրիում մեկնարկեց «ԱՊՀ երկրների համարտադրության ֆորում»-ը: Այն անցկացվում է   «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ցուցադրությանը ներկա  էին  ֆիլմի ստեղծագործական կազմը և ԱՊՀ երկրների կինոյի ոլորտը ներկայացնող հյուրեր:

«ԱՊՀ երկրների համարտադրության ֆորում»-ն  իրականացվում է  Հայաստանում ՌԴ դեսպանության, Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի և ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի հետ համագործակցությամբ:

«ԱՊՀ երկրների համարտադրության ֆորում»-ի ընթացքում գյումրեցիներին սպասվում է վերջին տարիներին նկարահանված ԱՊՀ երկրների լավագույն  ֆիլմերը: Գյումրիում ցուցադրվելու է 8 ֆիլմ՝  ամեն օր 2 ֆիլմի ցուցադրություն: Դրանք ԱՊՀ  լավագույն ֆիլմերն են:

Ողջունելով քաղաք այցելած հյուրերին և   փառատոնի կազմակերպիչներին՝ Շիրակի  մարզպետ  Տիգրան  Պետրոսյանը  կարևորեց  նմանատիպ փառատոնների մուտքը մարզ: «Հատկապես այս փառատոնն  ամեն անգամ իր հետ բերում է նոր ֆիլմերի ցուցադրություն, ինչը մշակութային  մեծ տոն է: Արդեն ավանդույթ է  դարձել Գյումրիում ցուցադրել ֆիլմեր հարազատ դարձած՝  ԱՊՀ  երկրների ֆիլմ արտադրողներից, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում փառատոնի  կազմակերպիչներին»,- բոլորին բարի դիտում մաղթելով՝ նշեց Շիրակի  մարզպետը:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշեց, որ ամեն տարի հուլիսին ավանդույթ է  դարձել կինոփառատոնի մուտքը Գյումրի: «Ես միշտ  սպասում եմ այս  գեղեցիկ օրվանԱկնկալում եմ, որ  հաջորդ  տարիներին ոչ միայն փառատոնն իր աշխարհագրությունը կմեծացնի, այլ նաև  կավելացնի փառատոնին մասնակից երկրների ու ցուցադրվող  ֆիլմերի  թիվը»:

Հուլիսի 7-14-ը Հայաստանում 15-րդ անգամ  անցկացվում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Այս տարի փառատոնն ունի 15 տարբեր խորագրեր կրող ազդագրեր, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է փառատոնի պատմությունը, ձեռքբերումները և մարտահրավերները։ Կինոփառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի, կրթության, գիտության և սպորտի նախարարության աջակցությամբ:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]