Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ

Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Իսրայելի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիավ Բելոցերկովսկին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին;

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանի հետ շրջել է հուշահամալիրի տարածքում:

Մարությանը Բելոցերկովսկուն ներկայացրել է 20-րդ դարի ամենամեծ ոճրագործություններից մեկի, ինչպես նաև  Ծիծեռնակաբերդի պատմությունները:

Իսրայելը դեռևս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն Կնեսետում այդ հարցով եղել են քննարկումներ:

Երևանում տեղի կունենա ընդունելություն՝ Իսրայելի անկախության 71-րդ տարեդարձի կապակցությամբ: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես կգա Հայաստանում Իսրայելի դեսպան Էլիավ Բելոցերկովսկին:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]