Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Իմ քայլը» խմբակցությունը Վահե Գրիգորյանի առաջարկների վերաբերյալ դեռ չունի որոշում

«Իմ քայլը» խմբակցությունը Վահե Գրիգորյանի առաջարկների վերաբերյալ դեռ չունի 
որոշում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլ» խմբակցությունը Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի՝ նամակում նշված ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ առաջարկությունների համար հստակ ձևավորված որոշում չունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այս մասին ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Խմբակցությունն այս պահին չունի որոշում, թե ինչ ճանապարհային քարտեզով ենք շարժվելու, գնալու ենք խմբակցությունների հետ կոնսուլտացիաների, թե այլ ճանապարհով: Մենք, իհարկե, ծանոթացել ենք նամակին, բայց չենք շտապում որևէ լուծումով և առաջարկով հանդես գալ»,-ասաց Մակունցը:

Նա չբացառեց, որ կընդունեն Վահե Գրիգորյանի առաջարկներից որևէ մեկը, նաև չբացառեց, որ իրենք իրենց լուծումներով, առաջարկով հանդես կգան:

Մակունցը շեշտեց, որ նման իրավիճակում շտապողականություն ցուցաբերելու իրավունք չունեն։ Նա նշեց, երբ իրենց դիրքորոշումը պարզ կլինի, կհանրայնացնեն։ Մակունցը կարևորեց այդ չափազանց էական հարցին հանգուցալուծում գտնելը:

ԱԺ-ի կողմից վերջերս Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը նամակ էր գրել ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին, ՍԴ անդամներին ու դատավորին:  Վահե Գրիգորյանի կարծիքով, կա սահմանադրական ճգնաժամ՝ պայմանավորված Սահմանադրական դատարանի գործող կազմով։ Նամակում նա նշել է ճգնաժամի հիմքերն ու պատճառները: Գրիգորյանն առաջարկել էր լուծման երեք տարբերակ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]