Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Առինջ մոլ»-ում ՊԵԿ-ի ստուգումները շարունակվում են

«Առինջ մոլ»-ում ՊԵԿ-ի ստուգումները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում ապրիլից սկսված ստուգումները շարունակվում են: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 9-ին մամուլի ասուլիսում այս մասին նշեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

«Կա հարուցված քրեական գործ և այդ գործը դեռ ընթանում է: Երբ կավարտվեն ստուգումները, բնականաբար, մենք հանրությանը տեղյակ կպահենք»,- ասաց Անանյանը:

2019 թվականի ապրիլին ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները` դատարանի որոշման հիման վրա խուզարկություն էին իրականացրել «Ֆիրմա Նյու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում (հանդիսանում է «Առինջ մոլ» առևտրի շուկայի կազմակերպիչը): Խուզարկությունն իրականացվել էր ընկերության նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]