Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արցախի ԱԺ-ում արտախորհրդարանական ուժերի մասնակցությամբ քննարկել են Ընտրական օրենսգրքի նախագիծը

Արցախի ԱԺ-ում արտախորհրդարանական ուժերի մասնակցությամբ քննարկել են 
Ընտրական օրենսգրքի նախագիծը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հուլիսի 9-ին արտախորհրդարանական 10 ուժերի մասնակցությամբ քննարկվել է Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի նախագիծը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, բացելով հանդիպումը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին հրավերն ընդունելու համար և ընդգծել երկրի համար նման կարևոր փաստաթղթի շուրջ քննարկումների կազմակերպումը՝ ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին համապատասխան օրենսգիրք ունենալու առումով: Աժ նախագահը  նաև նշել է, որ հունիսի 27-ի հերթական նիստում Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է Արցախի Հանրապետության ընտրական օրենսգիրքը և երկրորդ ընթերցումից առաջ նման ձևաչափով քննարկումների անցկացումը հնարավորություն կտա հավաքագրել ոչ միայն խորհրդարանական, այլև՝ արտախորհրդարանական ուժերի առաջարկները և ներկայացնել կառավարություն:

Այնուհետև Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը ներկայացրել է նոր ընտրական օրենսգրքի նախագծի հիմնական ուղղությունները, նորամուծությունները և փոփոխությունները, որից հետո արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները առաջադրել են հարցեր և հանդես եկել առաջարկություններով:

Երկրորդ ընթերցումից առաջ առաջարկությունների ներկայացման վերջնաժամկետը հուլիսի 11-ն է:

Քննարկմանը մասնակցել են նաև խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներ:

 

 

 

 

  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am