Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հարցվածների մեծամասնությունը բաց և թափանցիկ է համարում ՀՀ վարչապետի աշխատակազմի աշխատանքը

Հարցվածների մեծամասնությունը բաց և թափանցիկ է համարում ՀՀ վարչապետի 
աշխատակազմի աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային հանրապետական ինստիտուտի սոցիոլոգիական հարցման մասնակիցների մեծամասնությունը բաց և թափանցիկ է գնահատել ՀՀ վարչապետի աշխատակազմի աշխատանքը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թափանցիկ ու բաց լինելու  առումով ՀՀ վարչապետի աշխատակազմի աշխատանքը  շատ բարենպաստ է համարել հարցման մասնակիցների 37 տոկոսը, ավելի շուտ բարենպաստ՝ 35 տոկոսը, ավելի շուտ ոչ բարենպաստ՝ 16 տոկոսը, շատ անբարենպաստ՝ 5 տոկոսը:

Հարցման արդյունքների համաձայն՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի աշխատանքն ընդհանուր առմամբ բարենպաստ է  համարել 72 տոկոսը, անբարենպաստ՝ 24 տոկոսը:

ՄՀԻ հարցումն իրականացրել է Դոկտոր Ռասա Ալիշաուսկենեն Բալթիկ Սըրվեյ/Դը Գելլափ կազմակերպությունից։ Տվյալների հավաքագրումը Հայաստանում իրականացրել է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան։ Տվյալները հավաքագրվել են ողջ երկրում 2019 թվականի մայիսի 6-ից մայիսի 31- ն ընկած ժամանակահատվածում հարցվողների տներում դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով։ Ընտրանքը բաղկացած է Հայաստանի 18 տարեկան և բարձր, ընտրելու իրավունք ունեցող 1200 մշտական բնակիչներից։ Ընտրանքը ներկայացուցչական է ըստ ընդհանուր բնակչության տարիքի, սեռի և բնակության վայրի։ Ընտրանքի սխալը նշանակալիորեն չի գերազանցում ողջ ընտրանքի 25 տոկոսը։ Հարցումը ֆինանսավորվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]