Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՊԵԿ-ն առաջին կիսամյակում իրականացրել է 777 ստուգում

ՊԵԿ-ն առաջին կիսամյակում իրականացրել է 777 ստուգում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս տարի առաջին կիսամյակում իրականացվել է 777 ստուգում, որից 457-ն արդեն ավարտվել է։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հուլիսի 9-ին մամուլի ասուլիսում ասաց  Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։

«457-ից անբողոքարկելի ակտերի թիվը կազմել է 340-ը։ Բողոքարկված կամ դեռևս անբողոքարկելի չդարձած ակտերի թիվը կազմում է 117։ 457 ավարտված ստուգումներով գանձման գումարը կազմում է 53 միլիարդ դրամ, իսկ բողոքարկված 117 ակտերով առաջադրված պարտավորությունը կազմում է 50 միլիարդ դրամ»,- տեղեկացրեց Անանյանը։

ՊԵԿ նախագահի խոսքով՝ բողոքարկված ակտերի ցուցանիշում տեսակարար կշիռ է կազմում գազալցակայանների գործունեությամբ զբաղվող տնտեսավարողների նկատմամբ առաջադրված հարկային պարտավորությունները, որոնք դեռևս դատական փուլում են։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]