1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՊԵԿ-ն առաջին կիսամյակում 872 բողոք է լսել, որոնցից 422-ը բավարարել է

ՊԵԿ-ն առաջին կիսամյակում 872 բողոք է լսել, որոնցից 422-ը բավարարել է

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պետական եկամուտների կոմիտեն այս տարվա հունիս-հուլիս ամիսներին  քաղաքացիների կողմից 872 բողոք է լսել, որոնցից 422-ը բավարարել է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ՊԵԿ-ը լսել էր  371 բողոք, որոնցից  բավարարել էր 180-ը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հուլիսի 9-ին մամուլի ասուլիսում ասաց  Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ ամփոփելով առաջին կիսամյակում հարկային և մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի գործունեության ցուցանիշները։

«Այս տարի մասնակի բավարարվել է 69 բողոք, նախորդ տարվա 23-ի դիմաց։ Այս տարի կարճվել է 82 բողոք, մերժվել՝ 294 բողոք»,- ասաց Անանյանը։

Նա նշեց, որ նախորդ տարի ընդհանուր առմամբ լսվել է 882 բողոք, ինչը ՊԵԿ-ն ապահովել է այս տարվա կիսամյակով։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]