Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Չինական «Ձմռան վրա ձմեռ» ֆիլմը ներառվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցութային բաժնում

Չինական «Ձմռան վրա ձմեռ» ֆիլմը ներառվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի 
մրցութային բաժնում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Չինացի երիտասարդ ռեժիսոր Ծյան Սինը «Ձմռան վրա ձմեռ»  ֆիլմում անդրադարձել է մի ընտանիքի պատմության, որը 1945 թվականին ապրում էր Ճապոնիայի կողմից բռնազավթված հյուսիսարևելյան Չինաստանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կինոնկարն ընդգրկվել է «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցույթում:

Հուլիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը ֆիլմի ռեժիսորն ասաց, որ  կինոնկարում կարմիր թելի պես անցնում է կանանց իրավունքների պաշտպանության խնդիրը: «Չինաստանն այսօր հասել է զարգացման բարձր մակարդակի, բայց գյուղական շատ համայնքներում կանանց մասին բացասական ընկալումներն ու կարծրատիպերը պահպանվում են մինչ օրս:

Հիշում եմ` մանկությանս տարիներին, երբ գնում էի գյուղ պապիկիս մոտ ապրելու, տեսնում էի, որ կանայք զրկված են ձայնի իրավունքից: Կնոջ կարգավիճակն այնքան ցածր էր, որ ընթրելիս սկզբում պետք է ուտեր հայրը, պապիկը,  այնուհետև` մայրն ու տատը»,-պատմեց  Սինը:

Նրա խոսքով` թեև ֆիլմում գործողությունները, պատկերները նկարագրում են 1940-ականների Չինաստանը, այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները, այդ շրջանի հասարակական ընկալումներն արդիական են մինչ օրս:

Ռեժիսորը շեշտեց, որ ֆիլմով ցանկացել է ընդգծել, որ պատերազմը մեծ վնաս է հասցրել նաև ճապոնացիներին, իսկ սերը չի ճանաչում ո՛չ ռասայական պատկանելիություն, ո՛չ սահման:

Ծյան Սին ծնվել է Լյաոնին նահանգում: Վաղ տարիքից սովորել է նկարել: Ավարտել է Լու Սյունի գեղարվեստի ակադեմիայի միջին դպրոցն ու Չունցինի համալսարանի Մեյշի կինոակադեմիան` կինոօպերատորի մասնագիտությամբ: Ծյան Սինի առաջին խաղարկային ֆիլմը` «Յոթ օր»,  2015 թվականին  Մոնրեալի միջազգային կինոփառատոնում արժանացել է մրցանակի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]