Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սերենա Ուիլյամսը Ուիմբլդոնի 4-րդ շրջանում է

Սերենա Ուիլյամսը Ուիմբլդոնի 4-րդ շրջանում է

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն ներկայացնող թենիսիստ Սերենա Ուիլյամսը դուրս եկավ Ուիմբլդոնի 4-րդ շրջան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կանանց մենախաղի երրորդ փուլում Ուիլյամսի մրցակիցը գերմանուհի Յուլյա Հերգեսի հետ: 1 ժամ 13 րոպե ձգված մրցախաղում Ուիլյամսը հաղթեց երկու սեթում՝ 6:3, 6:4 հաշվով:

Ուիմբլդոնը «Մեծ սաղավարտ»-ի տարվա 4 մրցաշարերից մեկն է (նաև Ավստրալիայի բաց առաջնություն, Ֆրանսիայի բաց առաջնություն, ԱՄՆ-ի բաց առաջնություն): Այն ամենահին և ամենահեղինակավորն է թենիսի աշխարհում: Մրցաշարն անցկացվում է 1877 թվականից ի վեր և միակն է խոտածածկի վրա: Արդեն 133-րդ անգամ անցկացվող Ուիմբլդոնի մրցանակային ֆոնդը կազմում է 34 միլիոն ֆունտ սթերլինգ: Ուիմբլդոնում ամենաշատը հաղթել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը (8 անգամ): Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը սերբ Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանց մրցաշարում`Անժելիկա Քերբերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]