Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հուլիս

Ամստերդամը հրաժարվել է ընդունել «Եվրատեսիլ-2020»-ը


ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամստերդամը հրաժարվել է անցկացնել «Եվրատեսիլ-2020» միջազգային երաժշտական մրցույթը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով lenta-ն, Նիդերլանդների մայրաքաղաքի քաղաքապետ Ֆեմկե Հալսեմանը նշել է, որ Ziggo Dome համերգային դահլիճը, որտեղ նախատեսվում էր անցկացնել երաժշտական մրցույթը, այդ օրերին զբաղված է լինելու:

Նրա խոսքով՝ ամրագրումները հնարավոր չէ չեղարկել կամ տեղափոխել: Ընդ որում՝ այլ մեծ համերգային դահլիճներ գտնելու քաղաքի փորձերն անհաջողությամբ են պսակվել:

Ավելի վաղ, Նիդեռլանդների Հաագա ու Բրեդա քաղաքները նույնպես հայտարարել էին, որ պատրաստ չեն ընդունել միջոցառումը։  Այժմ «Եվրատեսիլ»-ի անցկացման համար մրցապայքարում մնացել են Ռոտերդամը, Ուտրեխտը, Հերտոգենբոսը, Արնեմը և Մաաստրիխտը: Մրցույթի անցկացման վայրի մասին վերջնական որոշումը կկայացվի օգոստոսին:

Հաջորդ «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթը պետք է անցկացվի Նիդեռլանդներում, քանի որ 2019 թվականին Թել Ավիվում անցկացված մրցույթում հաղթել է այդ երկրի ներկայացուցիչ Դունկան Լոուրենսը: Նա խախտել էր մրցույթի կանոնները և ներկայացել էր երգով, որն արդեն կար իր երգացանկում: Եվրոպական հեռարձակողների միությունը չէր չեղարկել արտիստի հաղթանակը։




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ