Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հոկտեմբեր

Ֆրանսահայ նկարիչ Ժանսեմի 20 նկար ցուցադրվում է Ցեղասպանության թանգարանի նորաբաց պատկերասրահում

Ֆրանսահայ նկարիչ Ժանսեմի 20 նկար ցուցադրվում է Ցեղասպանության թանգարանի 
նորաբաց պատկերասրահում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամում նորաբաց պատկերասրահում ցուցադրվում են ֆրանսահայ նկարիչ Ժանսեմի  (Հարություն Սեմերջյան) նկարները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց  «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը:

«Ժանսեմը իր նկարների «Եղեռն» շարքը, որ բաղկացած է 34 նկարից, նվիրաբերել է մեր թանգարանին, երբ տարիներ առաջ Հայաստան էր այցելել: Այժմ դրանցից 20-ը ցուցադրվում է մեր պատկերասրահում:  Պատկերասրահի մուտքը 1000 դրամ է»,- նշեց Մարությանը:

Նա հավելեց, որ նախատեսվում է նաև ցուցադրել Ցեղասպանության թեմայով նկարներ, բայց գեղանկարչության ոճով ստեղծագործած նկարիչների աշխատանքները:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը տեղեկացրեց նաև, որ 2020 թվականին թանգարանի 25-ամյակն է,  և իրենք մտադիր են միջոցառումների փաթեթ մշակել և ներկայացնել կառավարությանն ու բարերարների:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ