Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Նախագահ Սարգսյանն այցելել է Մեղրու ազատ տնտեսական գոտի

 Նախագահ Սարգսյանն այցելել է Մեղրու ազատ տնտեսական գոտի

ՄԵՂՐԻ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երկօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը ՄեղրիիցԱրմեն Սարգսյանի առաջին կանգառը հայ-իրանական սահմանին գտնվող Մեղրու ազատ տնտեսական գոտին է: Նախագահ Սարգսյանը շրջայց կատարեց Ազատ տնտեսական գոտու տարածքով և ծանոթացավ իրականացվող աշխատանքներին:

Մեղրի Ազատ տնտեսական գոտու տնօրեն Աշոտ Զարբաբյանը նշեց, որ այն հիմնվել է 2017 թվականի դեկտեմբերի 15-ին: Ներկայում դեռ շարունակում են առնչվել մի շարք խնդիրների հետ: Դրանք կապված են հողերի, ինչպես նաև մուտքի-ելքի ռեժիմին: «Քանի որ սահմանային գոտի է, հետևաբար մուտքն ու ելքը որոշակիորեն սահմանափակված են, դրա համար էլ խնդիրներ ենք ունենում»,-ասաց նա:

Նախագահը հետաքրքրվեց, թե արդյոք այդ հարցերը մինչ 2017 թվականը չեն քննարկվել, խնդիրները մեկնարկից առաջ չեն լուծվել, Ազատ տնտեսական գոտու աշխատակազմից նշեցին, ծրագիրը երեք փուլով պետք է իրականացվեր: Մեկնարկը տրվեր, իսկ հաջորդ փուլում մնացած հարցերը կարգավորվեին: ՀՀ նախագահին տեղեկացրեցին, որ ՀՀ վարչապետի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է այդ հարցերով:

Ազատ տնտեսական գոտի այցից հետո նախագահ Սարգսյանը կայցելի մարտական դիրք: Այնուհետև նախատեսված է այց Մեղրիի տարածարջանային բժշկական կենտրոն:

Ազատ տնտեսական գոտու պաշտոնական մեկնարկը տրվել է 2017 թվականի դեկտեմբերի 15-ին:  Ըստ ծրագրի՝ ԱՏԳ-ն նախատեսված էր կառուցապատել 2 փուլով: Առաջին փուլով ստեղծվել են նվազագույն անհրաժեշտ ենթակառուցվածքներ և նախապայմաններ՝ ԱՏԳ աշխատանքները մեկնարկելու և ԱՏԳ-ում գործունեություն ծավալելու հետաքրքրություն ունեցող ընկերությունների հետ տեղում գործունեությունը կազմակերպելու համար:

Երկրորդ փուլով նախատեսվում էր ԱՏԳ գործունեության, ենթակառուցվածքների, տարածքի հավելյալ 70 հեկտարով ընդլայնում` ստեղծելով նախապայմաններ շահութաբեր բիզնես ծավալելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]