Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն ընտրվել է Պոլսո պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապետ

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն ընտրվել է Պոլսո պատրիարքարանի Կրոնական ժողովի 
ատենապետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքարանում հուլիսի 5-ին հրավիրվել է Կրոնական ժողով, որը նախագահել է Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին պատրիարքարանից, որոշում է կայացվել Կրոնական ժողովի ատենապետ ընտրել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին:

Կրոնական ժողովի ատենապետի պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, սակայն քանի որ հուլիսի 4-ին նա ընտրվել էր պատրիարքական տեղապահի պաշտոնում, ատենապետի պաշտոնը թափուր էր մնացել:

Տեղապաշի պաշտոնում Մաշալյանի ընտրությունից հետո Պոլսո Հայոց պատրիարքարանում պաշտոնապես մեկնարկել է նոր պատրիարքի ընտրության գործընթացը, որը ղեկավարելու է տեղապահը: Վերջինիս գլխավորությամբ առաջիկայում ստեղծվելու է Նախաձեռնող խումբ, որն էլ իրականացնելու է նոր պատրիարքի ընտրության նախապատրաստական աշխատանքները:

Պոլսո Հայոց գործող պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը մահացել էր 2019 թվականի մարտին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am