Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ֆրանսիայում աքաղաղին դատում են առավոտ շատ վաղ կանչելու համար

Ֆրանսիայում աքաղաղին դատում են առավոտ շատ վաղ կանչելու համար

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում ընթանում է դատական գործընթաց տնային աքաղաղի դեմ: Մորիս անունով թռչունին մեղադրում են առավոտյան չափազանց վաղ իր ձայնով տեղացիներին արթնացնելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Դեպքը տեղի է ունեցել Ֆրանսիայի Ծովափնյա Շարանտ դեպարտամենտում: Մորիսի և նրա տիրուհու՝ Կորին Ֆեսոյի դեմ դատական հայց են ներկայացրել հարևանությամբ բնակվող տարեց կանայք, ում խանգարում է աքաղաղի կողմից վաղ առավոտյան հնչեցվող ձայնը:

Հայցվոր կողմի փաստաբանը պահանջում է 1000 եվրոյի չափով փոխհատուցում:

Ակնկալվում է, որ դատարանը գործով դատավճիռը կհրապարակի սեպտեմբերի 5-ին:

Ուշագրավ է, որ դատական գործընթացին մեծ ուշադրությամբ հետևում են տեղական թռչնաբուծարանների սեփականատերերը, ում համար այս գործով վճիռը կարող է նախադեպային լինել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]