Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թրամփը խոստացել է շատ շուտով ԱՄՆ դրոշը տեղադրել Մարսի վրա

Թրամփը խոստացել է շատ շուտով ԱՄՆ դրոշը տեղադրել Մարսի վրա

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ տիեզերագնացները շուտով կրկին կլինեն Լուսնի վրա, ապա կթռչեն դեպի Մարս, որտեղ կտեղակայեն ամերիկյան դրոշը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

2018 թվականի դեկտեմբերին Թրամփը ստորագրել էր Բարաք Օբամայի կողմից չեղյալ համարված լուսնային ծրագիրը փաստացիորեն վերսկսելու մասին կարգադրություն: Նախագահի խոսքով՝ ԱՄՆ տիեզերագնացները ոչ միայն Լուսնի վրա կթողնեն իրենց դրոշն ու հետքը, այլև հիմքեր կդնեն Մարս թռչելու համար:

«Մենք շատ շուտով պատրաստվում ենք հետ թռչել դեպի Լուսին, իսկ դրանից հետո ամերիկյան դրոշը կթողնենք Մարսի վրա»,- հայտարարել է նախագահ Թրամփը ԱՄՆ Անկախության օրվան նվիրված միջոցառման ելույթի ժամանակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]