Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սերենա Ուիլյամսը հաղթել է Ուիմբլդոնի երկրորդ շրջանում

Սերենա Ուիլյամսը հաղթել է Ուիմբլդոնի երկրորդ շրջանում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը ներկայացուցիչ թենիսիստ Սերենա Ուիլյամսը Ուիմբլդոնի հաջորդ փուլում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց մենախաղի 2-րդ շրջանում Ուիլյամսն ուժերն էր չափում Սլովենիայից Կայա Յուվանի հետ: 1 ժամ 36 րոպե ձգված մրցախաղից հետո ամերիկուհին հաղթեց 3 սեթերից հետո 2:6, 6:2, 6:4 հաշվով:

Ուիմբլդոնը «Մեծ սաղավարտ»-ի տարվա 4 մրցաշարերից մեկն է (նաև Ավստրալիայի բաց առաջնություն, Ֆրանսիայի բաց առաջնություն, ԱՄՆ-ի բաց առաջնություն): Այն ամենահին և ամենահեղինակավորն է թենիսի աշխարհում: Մրցաշարն անցկացվում է 1877 թվականից ի վեր և միակն է խոտածածկի վրա: Արդեն 133-րդ անգամ անցկացվող Ուիմբլդոնի մրցանակային ֆոնդը կազմում է 34 միլիոն ֆունտ սթերլինգ: Ուիմբլդոնում ամենաշատը հաղթել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը (8 անգամ): Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը սերբ Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանց մրցաշարում`Անժելիկա Քերբերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]