1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գյումրին «Ոսկե ծիրան»-ի  շրջանակներում կընդունի «ԱՊՀ երկրների համարտադրության ֆորում»-ը

Գյումրին «Ոսկե ծիրան»-ի  շրջանակներում կընդունի «ԱՊՀ երկրների 
համարտադրության ֆորում»-ը

ԳՅՈՒՄՐԻ, 4 ՀՈՒԼԻՍԻԱՐՄԵՆՊՐԵՍ : «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում այս տարի ևս  Գյումրիում կներկայացվեն ԱՊՀ երկրների վերջին տարիների լավագույն ֆիլմերըԱյս  մասին  հուլիսի 4-ին Գյումրիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց կինոփառատոնի մամուլի ծառայության ղեկավար Ռոզա Գրիգորյանը:

«ԱՊՀ երկրների համարտադրության ֆորում» ծրագրի բացումը տեղի կունենա հուլիսի 9-ին, ժամը 18:00-ին Գյումրու «Հոկտեմբեր»  կինոթատրոնում: Ծրագիրն իրականացվում է  ՀՀ-ում ՌԴ դեսպանության, Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի և ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի հետ համագործակցությամբ: «Բացմանը կներկայացվի ռեժիսոր Յուսուփ Ռազիկովի՝ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին նվիրված «Սուսերով պարը» ֆիլմը: Ցուցադրությանը ներկա կլինի նաև ֆիլմի ստեղծագործական կազմը: «ԱՊՀ երկրների համարտադրության ֆորում» ծրագրի շրջանակում կանցկացվեն ֆիլմերի ցուցադրություններ, ԱՊՀ երկրներից կինոոլորտը ներկայացնող հյուրերն ու ուսանողները կմասնակցեն համատեղ արտադրությանն առնչվող կլոր-սեղան քննարկմանը: Ծրագրի շրջանակում կներկայացվեն ԱՊՀ վերջին տարիների ֆիլմերն ու պատրաստվելիք նախագծերը»,-նշեց Ռոզա Գրիգորյանը:

Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ  Լիլիթ  Թովմասյանը կարևորեց փառատոնի շրջանակներում համագործակցային ցանկացած դրսևորում: «Ողջունում եմ կինոփառատոնի հերթական մուտքը Գյումրի: «Ոսկե ծիրան»-ի առկայությունը Գյումրիում ապակենտրոնացման լավագույն օրինակներից մեկն է»,-նշեց պատասխանատուն՝ վստահեցնելով, որ քաղաքապետարանը պատրաստ  է ցանկացած  համագործակցության՝ մայրաքաղաքային աշխուժությունը Գյումրի տեղափոխելու համար

Ասուլիսի  ժամանակ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի համակարգող Արմինե Հարությունյանը լրագրողներին տեղեկացրեց, որ «ԱՊՀ երկրների համարտադրության ֆորում»-ի ընթացքում գյումրեցիները կդիտեն վերջին տարիներին ԱՊՀ երկրների նկարահանված լավագույն  ֆիլմերը: «Գյումրիում ցուցադրվելու է 8 ֆիլմ՝  ամեն օր 2 ֆիլմի ցուցադրություն: Դրանք ԱՊՀ  լավագույն ֆիլմերն են: Ծրագիրը շատ բազմազան ու հետաքրքիր է: Սպասվում է  նաև անակնկալ ցուցադրություն՝  հատուկ գյումրեցիների համար»,-նշեց Արմինե Հարությունյանը:

Հուլիսի 7-14 Հայաստանում 16-րդ անգամ  կանցկացվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը:  Կինոփառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի, կրթության, գիտության և սպորտի նախարարության աջակցությամբ:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]